Փոխվարչապետերի որոշումներ

13 Մայիսի 2021, 385 - Ա

«ԱՐԹՄԵԴ» ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնությունից անհատ բարերար Դավիթ Նազարյանի կողմից աջակցության նպատակով «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հասցեով ստացված բեռի (դենտալ իմպլանտներ (20 հատ) և ստերեոլիտոգրաֆիկ շաբլոններ (21 հատ), 5,079 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ) ներմուծման ծրագիրը: Ներմուծվող բեռը նախատեսվում է անհատույց օգտագործել Ռուսաստանի Դաշնությունից ժամանող բժիշկների կողմից անվճար հիմունքներով իրականացվող վիրահատությունների համար:
2. «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Արխիվ

2024

2023