Փոխվարչապետերի որոշումներ

13 Մայիսի 2021, 394 - Ա

«ՀԱՅԱՍ» ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆինլանդիայի Հանրապետության քաղաքացի Աբգար Հակոբի Մարգարյանի (անձնագիր՝ FP3144338) կողմից Հայաստանի Հանրապետության համայնքներին և հասարակական կազմակերպություններին անհատույց բաշխելու նպատակով, «Հայաս» համայնքների զարգացման հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (32 տեղ, 14,834.8 կգ ընդհանուր քաշով, 56,372 եվրո ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արարատյան» մաքսատուն-վարչությունում, բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաս» համայնքների զարգացման հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023