Փոխվարչապետերի որոշումներ

13 Մայիսի 2021, 383 - Ա

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ 2020» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 108,524,016 դրամ ընդհանուր արժողությամբ «Ճգնաժամային արձագանք Հայաստանում. Լեռնային Ղարաբաղի հակամարտություն 2020» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ավտոմեքենան (2020 թվականի արտադրության, Toyata HILUX մակնիշի, նույնականացման համարը` MR0DX9CD6M2642198, 28,990 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման և այլ ծախսերը, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

հավելված

Արխիվ

2024

2023