Փոխվարչապետերի որոշումներ

9 Նոյեմբերի 2018, 281 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 197-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից ձեռք բերված՝ ստորև նշված ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 15-ի «Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Զբոսայգու հիմնում» ծրագրի մասին» N 197-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) զբոսայգու կահավորման համար նախատեսված խաղասարքեր՝ 2 տեղ, 910 կգ ընդհանուր քաշով, 20,605.50 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ՝ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) սոսի տեսակի ծառեր՝ 67 հատ, 29,825 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ՝ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն.
3) խաղահրապարակների ռետինե ծածկի համար նախատեսված հումք և նյութեր՝ 22,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 3,305,250 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն:
 

Արխիվ

2024

2023