Փոխվարչապետերի որոշումներ

14 Մայիսի 2021, 358 - Ա

«ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի «Կամուրջ կամուրջ» (Kamurdsch Brucke e. V.) հասարակական կազմակերպության կողմից՝ պատերազմից տուժած բնակիչներին անհատույց բաշխելու նպատակով, «Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (45 տեղ, 491.6 կգ ընդհանուր քաշով, 2,141 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 980 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:
2. «Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

 

Արխիվ

2024

2023