Փոխվարչապետերի որոշումներ

14 Մայիսի 2021, 363 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցում և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցում» ծրագրի մասին» N 892-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «185,522,860 դրամ» բառերը փոխարինել «143,840,357 դրամ» բառերով.
2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «184,416,362 դրամ» բառերը փոխարինել «142,982,462 դրամ» բառերով.
3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «1,106,498 դրամ» բառերը փոխարինել «857,895 դրամ» բառերով.
4) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

հավելված

Արխիվ

2024

2023