Փոխվարչապետերի որոշումներ

9 Նոյեմբերի 2018, 284 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N Մ-1068-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 00257226) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի մասին» N Մ-1068-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ԷՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01818989) 2018 թվականի սեպտեմբերի 18 ին կնքված N 2769-260818 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տաթևի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու համար մետաղական դարպասի մատակարարում` 1,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01831375) 2018 թվականի սեպտեմբերի 14 ին կնքված N 2808-030918 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տաթևի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու համար պողպատե բռնաձողի մատակարարում` 316,666 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023