Փոխվարչապետերի որոշումներ

17 Մայիսի 2021, 408 - Ա

«ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Նիդերլանդների «Ասմիկ» բարեգործական կազմակերպության կողմից որպես աջակցություն «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի հասցեով ուղարկված զգայական սենյակի համար նախատեսված անհրաժեշտ պարագաների և նյութերի (398 կգ ընդհանուր քաշով, 16,489.11 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 5,595.75 եվրո փոխադրման և այլ ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ին` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023