Փոխվարչապետերի որոշումներ

17 Մայիսի 2021, 410 - Ա

ԳՐԵԳՈՐԻ-ՍՏԵՓԱՆ ԿՐԻԿՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի անհատ բարերարների կողմից նվիրաբերված և ԱՄՆ-ի քաղաքացի Գրեգորի-Ստեփան Կրիկորյանի (անձնագիր՝ N 657726030) միջոցով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Կապանի թիվ 1 հիմնական դպրոց» և «Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց հանձնելու նպատակով 10 նոր համակարգիչների (1,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ` ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արևմտյան» մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. Գրեգորի-Ստեփան Կրիկորյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023