Փոխվարչապետերի որոշումներ

18 Մայիսի 2021, 418 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 764-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 00904586) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 7-ի «Աջակցություն վիրավոր
զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հիմնանորոգում, վերազինում և կահավորում» ծրագրի մասին» N 764-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01831375) 2021 թվականի ապրիլի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ալյումինե
պատուհանների և ապակե միջնորմի (մեկ դռնով) պատրաստման ու տեղադրման  աշխատանքների իրականացում` 2,425,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՍՏԵԿՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01201819) 2021 թվականի ապրիլի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ապակյա
դեկորացիաների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում` 1,151,600 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի հետ (ՀՎՀՀ` 02208258) 2021 թվականի ապրիլի 20-ին կնքված՝ N ՆԴ-20/04 պայմանագրում նշված գործարքը,
որով նախատեսվում է նստարանների, ծաղկամանների, արգելափակոցների և ցուցանակների ձեռքբերում` 2,600,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի
հարկի:
 

Արխիվ

2024

2023