Փոխվարչապետերի որոշումներ

18 Մայիսի 2021, 423 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 206-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մարտի 12-ի «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող «Գթության խոհանոց» ծրագրի մասին» N 206-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «143,883,000 դրամ» բառերը փոխարինել «150,883,000 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել, որ Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպություն կողմից «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի հասցեով ստացված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում`
1) օգտագործված ապրանքներ՝ 1,086 կգ ընդհանուր քաշով, 3,300 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,865 եվրո, բաշխման ցանկը՝ համաձայն հավելված 2-ի, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) DAIMLERCHRYSLER (Sprinter) մակնիշի ավտոմեքենան՝ 2004 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ WDB9036721R672999, 1,800 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,135 եվրո, Արարատյան մաքսատուն-վարչություն:

 

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023