Փոխվարչապետերի որոշումներ

20 Մայիսի 2021, 425 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 516-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության ԱՄՆ-ի գրասենյակի կողմից «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված ներքոհիշյալ բեռները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Հայաստանի տարածաշրջաններում» ծրագրի մասին» N 516-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) 22 տեղ, 56,768 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժեքով, ներառյալ 6,760 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, բեռի և բաշխման ցանկը` համաձայն հավելված 1-ի, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) 32 տեղ, 53,669 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժեքով, ներառյալ 3,669 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, բեռի և բաշխման ցանկը` համաձայն հավելված 2-ի, Արարատյան մաքսատուն-վարչություն:

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023