Փոխվարչապետերի որոշումներ

31 Մայիսի 2021, 434 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 223-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մարտի 17-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 223-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Զանգեզուրտրանսշին» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09201175) 2021 թվականի ապրիլի 27 ին կնքված N ԳԾ-27/04/2021-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ՀՀ Լոռու մարզի Դեբետ համայնքում 887.5 քառ. մ մակերեսի ջրահեռացման, գծանշման, ասֆալտապատման աշխատանքների իրականացում՝ 48,545,710 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Կետ Արքիթեքթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00253052) 2021 թվականի ապրիլի 19 ին կնքված N 3003 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դպրոցի նախագծանախահաշվային աշխատանքների իրականացում՝ 25,115,547 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023