Փոխվարչապետերի որոշումներ

1 Հունիսի 2021, 443 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 788-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ ԱՄՆ-ից «Չիլդրեն օֆ Արմենիա Ֆանդ Ինք.» հիմնադրամի կողմից «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված նոր և օգտագործված հագուստը (9 տեղ, 303.64 կգ ընդհանուր քաշով, 7,500.02 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ՝ փոխադրման ծախսերը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մարդասիրական օգնություն պատերազմից տուժած Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներին» ծրագրի մասին» N 788-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

հավելված

Արխիվ

2024

2023