Փոխվարչապետերի որոշումներ

1 Հունիսի 2021, 448 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N Մ-1469-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի հետ
(ՀՎՀՀ` 01528652) 2021 թվականի ապրիլի 30-ին կնքված N 037/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է քաղ. Երևան, Մ. Բաղրամյան 18 հասցեի գլխավոր շենքի տեխնիկական հետազննության աշխատանքների իրականացում` 1,250,000 դրամի
չափով` առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի
Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի հունվարի 13-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից 2016-2021 թվականներին իրականացվող ծրագրի մասին» N Մ-1469-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023