Փոխվարչապետերի որոշումներ

2 Հունիսի 2021, 453 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 832-Ա, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 865-Ա ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 11-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ ԱՄՆ-ից ամերիկահայ բարերար, «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Սեթա Ղազարյանի կողմից «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռը (400 արկղ, 20,870 ԼԲՍ ընդհանուր քաշով, 48,235 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,500 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բեռի բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հույսի ճրագ» ծրագրի մասին» N 832-Ա, դեկտեմբերի 28-ի «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Պնակ մը կերակուր» ծրագրի մասին» N 865-Ա և 2021 թվականի հունվարի 11-ի «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մայրատուն» ծրագրի մասին» N 11-Ա որոշումներով հաստատված ծրագրերի շրջանակներում:

 

հավելված

Արխիվ

2024

2023