Փոխվարչապետերի որոշումներ

8 Հունիսի 2021, 457 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 278-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի ապրիլի 7-ի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին N 278-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի (Armenian American Medical Association) կողմից» բառերը փոխարինել «Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի (Armenian American Medical Association) կողմից ԱՄՆ-ի «Հայաստան - Արցախ» հիմնադրամի միջոցով» բառերով.
2) «3,084 կգ ընդհանուր քաշով, 50,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը» բառերը փոխարինել «3,260 կգ ընդհանուր քաշով, 50,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,800 ԱՄՆ-ի դոլար» բառերով.
3) որոշմանը կից բեռի բաշխման ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

հավելված

Արխիվ

2024

2023