Փոխվարչապետերի որոշումներ

11 Հունիսի 2021, 464 - Ա

«ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 308,8 մլն դրամ ընդհանուր արժողությամբ «Վերականգնողական կենտրոն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 02283677) կողմից «Շինինժ սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 08610416) հետ 2021 թվականի ապրիլի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 149,863,000.80 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

հավելված

Արխիվ

2024

2023