Փոխվարչապետերի որոշումներ

11 Հունիսի 2021, 462 - Ա

ՄԱՐԳԱՀՈՎԻՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆԵՐԱՌԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԵՎ ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 10,220,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ներառական խաղահրապարակի և մարզահրապարակի ստեղծում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 06951543) կողմից կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մագնոն» ԲԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 05501766) հետ 2021 թվականի մարտի 26 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 9,840,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Լոնդոն Բիզնես Գրուպ» ՀՁ ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01223655) հետ 2021 թվականի ապրիլի 30 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 380,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

հավելված

Արխիվ

2024

2023