Փոխվարչապետերի որոշումներ

14 Հունիսի 2021, 474 - Ա

«ԵՀԽ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՑԱԽՑԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան» հիմնադրամի կողմից (Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ՝ 04717139) իրականացվող՝ 2,595,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արցախցի ընտանիքներին Հայաստանում աշխատանքով ապահովում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան» հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

հավելված

Արխիվ

2024

2023