Փոխվարչապետերի որոշումներ

9 Նոյեմբերի 2018, 285 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N Մ-1173-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02565835) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» ծրագրի մասին» N Մ-1173-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Արմսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00462722) 2018 թվականի օգոստոսի 20-ին կնքված N ԱՎ-01/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրի տարածքում անտառակայանի վերակառուցման շինմոնտաժային աշխատանքների իրականացում՝ 18,512,704 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Շահարտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04210867) 2018 թվականի օգոստոսի 15-ին կնքված N ԱՄ-01/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրի տարածքում անտառակայանի վերակառուցման համար շինարարական ապրանքների և նյութերի մատակարարում՝ 1,629,010 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Շահարտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04210867) 2018 թվականի օգոստոսի 15-ին կնքված N ԱՄ-02/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրի տարածքում անտառակայանի վերակառուցման համար շինարարական ապրանքների և նյութերի մատակարարում՝ 3,986,515 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:


 

Արխիվ

2024

2023