Փոխվարչապետերի որոշումներ

25 Հունիսի 2021, 532 - Ա

«ՆԱԶՔՈՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Լոտրիջ ֆեմըլի» հիմնադրամի կողմից, «Նազքոմ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռների (40 տեղ՝ 388 տուփ, 10,201 կգ ընդհանուր քաշով, 4,722 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,102.50 ԱՄՆ-ի դոլար և 35 տեղ` 151 տուփ, 7,562.3 կգ ընդհանուր քաշով, 3,515 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,102.50 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման (բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. «Նազքոմ» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

 

Արխիվ

2024

2023