Փոխվարչապետերի որոշումներ

25 Հունիսի 2021, 533 - Ա

«ՎԻԿՏՈՐԻԱ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Շտապ օգնություն Հայաստանին» շվեդական բարեգործական կազմակերպության կողմից «Վիկտորիա» մարդասիրական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (5 տեղ, 82 արկղ, 2,575 կգ ընդհանուր քաշով, 3,500 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,750 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման և կարիքավոր ընտանիքներին անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Վիկտորիա» մարդասիրական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023