Փոխվարչապետերի որոշումներ

9 Նոյեմբերի 2018, 288 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N Մ-1184-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Բնության համաշխարհային հիմնադրամի գերմանական մասնաճյուղի (WWF-Germany) կողմից Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) հասցեով ուղարկված բեռը (50 հատ տեսախցիկ, 32.5 կգ ընդհանուր քաշով, 7,830 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 340 եվրո, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի «Կովկասյան ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի մասին» N Մ-1184-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:


 

Արխիվ

2024

2023