Փոխվարչապետերի որոշումներ

28 Հունիսի 2021, 538 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 223-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մարտի 17-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 223-Ա որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հուն-Սավ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 05536528) և «Գետաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի (ՀՎՀՀ՝ 04408023) հետ 2021 թվականի մայիսի 19-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գետաշենի դպրոցի մարզադահլիճի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 26,289,860 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Թրաենգլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00158584) և Դեբետի համայնքապետարանի (ՀՎՀՀ՝ 07300514) 2021 թվականի հունիսի 4 ին կնքված N 210604.01 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Դեբետի համայնքապետարանի հարակից տարածքի և գյուղի արտաքին լուսավորության ապահովում՝ 3,424,025 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

հավելված

Արխիվ

2024

2023