Փոխվարչապետերի որոշումներ

1 Հուլիսի 2021, 480 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի «Քաղաքացիական ծառայողի փորձաշրջանի հետ կապված առանձնահատկությունները սահմանելու մասին» N 441-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 9-րդ կետում «տասը» բառը փոխարինել «երեք» բառով.
2) 29.2-րդ կետի երկրորդ պարբերությունում «ՊՉ = պաշտոնային դրույքաչափ * 15% * n * գործակից,» բառերը փոխարինել «ՊՉ = պաշտոնային դրույքաչափ * 3% * n * գործակից,» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հուլիսի 1-ից հետո մրցույթի արդյունքում քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի համար սահմանված փորձաշրջանի վրա:

Արխիվ

2024

2023