Փոխվարչապետերի որոշումներ

7 Հուլիսի 2021, 554 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 22-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից ձեռք բերված 2 հաշվողական սարքավորումները (2.7 կգ ընդհանուր քաշով, 1,098 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 13,500 դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունվարի 15-ի Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 22-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

հավելված

Արխիվ

2024

2023