Փոխվարչապետերի որոշումներ

14 Հուլիսի 2021, 585 - Ա

«ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԿԱՐՕՐՅԱ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 99,824,740 դրամ ընդհանուր արժողությամբ «Երկարօրյա դպրոց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02834897) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ԴՄՀ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574895) 2021 թվականի հունիսի 4 ին կնքված N 01/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 8,750,770 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԴՄՀ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574895) 2021 թվականի հունիսի 4 ին կնքված N 02/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 10,227,510 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԴՄՀ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574895) 2021 թվականի հունիսի 4 ին կնքված N 03/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 3,297,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ԴՄՀ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574895) 2021 թվականի հունիսի 7 ին կնքված N 04/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 6,039,330 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ԴՄՀ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574895) 2021 թվականի հունիսի 4 ին կնքված N 05/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 6,039,330 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «ԴՄՀ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574895) 2021 թվականի հունիսի 4 ին կնքված N 06/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 3,023,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3. «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023