Փոխվարչապետերի որոշումներ

14 Հուլիսի 2021, 592 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված՝ ներքոհիշյալ ավտոմեքենաների ներմուծման ծրագիրը՝
1) 2006 թվականի արտադրության FORD Explorer մակնիշի, նույնականացման համարը` 1FMEU74826UB28885, 3,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ ավտոմեքենան համալրված է բժշկական պատգարակով, անհատույց հանձնվելու է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությանը.
2) 2010 թվականի արտադրության CHRYSLER Town&Coutry մակնիշի, նույնականացման համարը` 2A4RR4DE4AR189876, 3,200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ ավտոմեքենան անհատույց հանձնվելու է Արցախի ազատամարտի հաշմանդամ Արթուր Վիլիկի Մանուչարյանին.
3) 2004 թվականի արտադրության HONDA Odyssey մակնիշի, նույնականացման համարը` 5FNRL18944B130751, 2,900 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ ավտոմեքենան անհատույց հանձնվելու է Արցախի ազատամարտի հաշմանդամ Արշակ Սիսակի Հովհաննիսյանին:
Ավտոմեքենաների փոխադրման ծախսերը կազմել են 6,500 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Արխիվ

2024

2023