Փոխվարչապետերի որոշումներ

20 Հուլիսի 2021, 607 - Ա

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «Ա. ԹԱԽՏԱՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՆԻՔԻ ԱՄՐԱՑՈՒՄ ԵՎ ԱՐԵՎԱՅԻՆ ՊԱՆԵԼՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 29,810,360 դրամ արժողությամբ «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տանիքի ամրացում և արևային պանելների համակարգի նվիրաբերում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01574905) 2021 թվականի
հունիսի 15-ին կնքված՝ N 09062020/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինության տանիքի ամրացման ու արևային էլեկտրակայանի
մատակարարման, տեղադրման և շահագործման հանձնման աշխատանքների իրականացում՝ 26,095,690 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի,
անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ
կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:  

հավելված

Արխիվ

2024

2023