Փոխվարչապետերի որոշումներ

22 Հուլիսի 2021, 611 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 482-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն
անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի՝
2019 թվականի օգոստոսի 5-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Տաշիր խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների
և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի մասին» N 482-Ա որոշմամբ
հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Մաստեր Սիթի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00492798) 2021 թվականի հունիսի
14-ին կնքված N 14/06/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
շինարարական գործիքների և նյութերի մատակարարում` 20,015,040 դրամի
չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Քարարտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07612154) 2021 թվականի հուլիսի 6-ին
կնքված N09/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ֆելզիտե  սալիկների մատակարարում` 10,083,326 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:  

Արխիվ

2024

2023