Փոխվարչապետերի որոշումներ

28 Հուլիսի 2021, 619 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 364-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀՎՀՀ՝ 00006023) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն
անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի «Համայնքային տնային խնամք և ակտիվ ծերացում,
փուլ 2» N 364-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ՀՎՀՀ՝ 00046317) հետ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին
կնքված N 021121812744 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարման ծառայությունների մատուցում՝ 810,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի (ՀՎՀՀ՝ 01520882) հետ 2018 թվականի նոյեմբերի 1-ին կնքված N 5120948 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում՝ 540,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի (ՀՎՀՀ՝ 01520882) հետ 2019 թվականի հուլիսի 1-ին կնքված N 0285363 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում՝ 540,000 դրամի չափով,
առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղի (ՀՎՀՀ՝ 01520882) հետ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված N 0285641
պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում
էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում՝ 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Շիրակի մասնաճյուղի (ՀՎՀՀ՝ 02655115) հետ 2018 թվականի հունիսի 25-ին կնքված N 402744181 պայմանագրում նշված գործարքը,
որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 144,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Յուքոմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00024873) հետ 2016 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված N 3462977 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցման ծառայությունների մատուցում՝ 100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Յուքոմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00024873) հետ 2016 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված N 3462959 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցման ծառայությունների մատուցում՝ 100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 02500052) հետ 2020 թվականի փետրվարի 7-ին կնքված N 121235743 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝
80,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 02500052) հետ 2020 թվականի փետրվարի 7-ին կնքված N 121235750 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝
90,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023