Փոխվարչապետերի որոշումներ

9 Նոյեմբերի 2018, 330 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀՐԱԶԴԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ, ԱՄԲՈՂՋԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Գործարանային 3, ՀՎՀՀ` 03001954) կողմից իրականացվող՝ 1,456,044 դրամ ընդհանուր արժողությամբ «Ուսումնարանի ջեռուցման համակարգի վերանորոգում, ամբողջականացում և գործարկում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Արտյոմ Մինասյան» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 08616085) հետ 2018 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված N 1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ուսումնարանի ջեռուցման համակարգի վերանորոգման, ամբողջականացման և սկզբնական գործարկման աշխատանքների իրականացում` 792,644 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արտյոմ Մինասյան» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 08616085) հետ 2018 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված N 2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ուսումնարանի ջեռուցման անվտանգության համակարգի ներդրման, ամբողջականացման և վերջնական ու լիարժեք գործարկման աշխատանքների իրականացում` 663,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված

Արխիվ

2024

2023