Փոխվարչապետերի որոշումներ

8 Սեպտեմբերի 2021, 683 - Ա

«ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ ՀԱՅ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի քաղաքացի Նարինե Սարկիսսիանի (անձնագիր՝ 00233081) կողմից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, «Մենք քեզ հետ ենք հայ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռների (88 տեղ, 2,000 կգ ընդհանուր քաշով, 4,802 ԱՄՆ-ի դոլարի համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,125 ԱՄՆ-ի դոլար և 85 տեղ, 1,221 կգ ընդհանուր քաշով, 2,847 ԱՄՆ-ի դոլարի համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,875 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Մենք քեզ հետ ենք հայ» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023