Փոխվարչապետերի որոշումներ

10 Սեպտեմբերի 2021, 728 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 523-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի կողմից ձեռք բերված TOYOTA LAND CRUISER HARDTOP AMBULANCE մակնիշի շտապ օգնության մեքենան (նույնականացման համարը՝ JTFRV71J1MF003119, 39,500 ԱՄՆ-ի դոլարին
համարժեք դրամ արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 2,200 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունիսի 25-ի «Ականազերծման և ուտիլիզացիայի
հիմնադրամի կողմից իրականացվող «Բժշկական աջակցության և առաջին բուժօգնության դասընթացներ ականային գործողությունների համար» ծրագրի
մասին» N 523-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

Արխիվ

2024

2023