Փոխվարչապետերի որոշումներ

9 Նոյեմբերի 2018, 306 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N Մ-353-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 03517269) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 18 ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Եվրամիությունը հանուն երիտասարդության՝ զբաղունակություն և կայունություն» ծրագրի մասին» N Մ-353-Ա հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Էվրի դեյ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2018 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված N J-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2018 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը տարայավորված ջրի մատակարարում ` 64,338 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էվրի դեյ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2018 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված N R-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2018 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը դիսպենսեր սարքի վարձակալում` 62,505 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023