Փոխվարչապետերի որոշումներ

29 Սեպտեմբերի 2021, 786 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի պատանեկան նվաճումներ»
հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 32,280,004 դրամ
արժողությամբ «Ձեռնարկատիրական կրթության ծրագրերի իրականացում»
ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 01559706) կողմից կնքված՝ ստորև նշված
պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են
սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրակնացման հետ և դրա համար ունեն
զգալի նշանակություն`
1) «Յուքոմ» ՓԲԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2013
թվականի սեպտեմբերի 30-ին կնքված` N 2547587 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի
սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 50,004 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2011
թվականի հունիսի 16-ին կնքված` N 10738080 (բաժանորդ N 151751) պայմանագրում
նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև
2022 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական
էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների) մատուցում՝ 84,996 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Յուքոմ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00024873) հետ 2020 թվականի մայիսի 20-ին
կնքված` N 2705931 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021
թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած
ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 80,004
դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2014
թվականի օգոստոսի 20-ին կնքված` N 7053347 պայմանագրում նշված գործարքը,
որով նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի
սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային
հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների)
մատուցում՝ 84,996 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00040569) հետ 2018 թվականի
դեկտեմբերի 20-ին կնքված՝ N AT-AU-090-18 պայմանագրում նշված գործարքը,
որով նախատեսվում է 2020 ֆինանսական տարվա աուդիտորական ծառայությունների մատուցում` 960,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Յուքոմ» ՓԲԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2011
թվականի հունիսի 9-ին կնքված` N 1564770 պայմանագրում նշված գործարքը,
որով նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի
սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 80,004 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Յուքոմ» ՓԲԸ-ի («Յուքոմ» ՍՊԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2019 թվականի
դեկտեմբերի 9-ին կնքված` N 4208833 պայմանագրում նշված գործարքը, որով
նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի
սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 75,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
8) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01551651) հետ 2018 թվականի
հունվարի 19-ին կնքված` N 19894829 (բաժանորդ N 8063190) պայմանագրում
նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև
2022 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի
ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված
արժեքի հարկի:
3. «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի
Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն
որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և
գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել
տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում
կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև
կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված
ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում`
ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023