Փոխվարչապետերի որոշումներ

30 Սեպտեմբերի 2021, 791 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված
ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական
հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների
կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի
շրջանակներում՝
1) համակարգչի մոնիտորներ՝ 43 հատ, 51,117 ԱՄՆ-ի դոլարին համարժեք
դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,300 ԱՄՆ-ի դոլար,
Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) օգտագործված բեռնարկղեր՝ 5 հատ, 17,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք
դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,500 ԱՄՆ-ի դոլար,
Արարատյան մաքսատուն-վարչություն: 

Արխիվ

2024

2023