Փոխվարչապետերի որոշումներ

30 Սեպտեմբերի 2021, 794 - Ա

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 1,435,112,000 դրամ ընդհանուր
արժողությամբ «Կենտրոնի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական
կազմակերպությանը` մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն
որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ
գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ
տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության
կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաեւ կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից
հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:  

հավելված

Արխիվ

2024

2023