Փոխվարչապետերի որոշումներ

12 Հոկտեմբերի 2021, 846 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 17-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և «Նորմատիվ իրավական
ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի
1-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից
իրականացվող «Տավուշի մարզի Իջևան քաղաքում առանց ծնողական խնամքի
մնացած երեխաների երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» ծրագրի մասին» N 17-Ա որոշման մեջ կատարել հետևյալ
փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «932,236,077 դրամ» բառերը փոխարինել
«966,236,077 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝
համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական
հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) «ԲԱՍՊԵՏ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07608491)
2021 թվականի օգոստոսի 20-ին N 01/2021 պայմանագրում նշված գործարքը, որով
նախատեսվում է Իջևանի մասնաճյուղի տարածքում 90 հոգու համար նախատեսված ապաստարանի կառուցում` 32,468,524.4 դրամի չափով՝ առանց ավելացված
արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված
ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

հավելված
 

Արխիվ

2024

2023