Փոխվարչապետերի որոշումներ

26 Հոկտեմբերի 2021, 876 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N Մ-1469-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ (N 2)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության
Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ`
06901369) 2021 թվականի հոկտեմբերի 4-ին կնքված N 126/21 պայմանագրում նշված
գործարքը, որով նախատեսվում է մասնաճյուղի Երևան քաղաք, Բաղրամյան 18
հասցեում գտնվող շենքի հիմնական մասնաշենքի առաջին հարկի և մուտքի
աստիճանների վերահատակագծման ու վերանորոգման շինարարական
աշխատանքների իրականացում` 117,858,100 դրամի չափով` առանց ավելացված
արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության
կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016
թվականի հունվարի 13-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության
Հայաստանի մասնաճյուղի կողմից 2016-2021 թվականներին իրականացվող ծրագրի
մասին» N Մ-1469-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա
համար ունի զգալի նշանակություն:
 

Արխիվ

2024

2023