Փոխվարչապետերի որոշումներ

26 Հոկտեմբերի 2021, 856 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N Մ-1469-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության
Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) «Կանակա» ԲԲԸ-ի հետ
(ՀՎՀՀ` 06901369) 2021 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված N 117/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների
իրականացում` 4,473,340 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի,
անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության
բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի
հունվարի 13-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի
մասնաճյուղի կողմից 2016-2021 թվականներին իրականացվող ծրագրի մասին»
N Մ-1469-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար
ունի զգալի նշանակություն:
 

Արխիվ

2024

2023