Փոխվարչապետերի որոշումներ

26 Հոկտեմբերի 2021, 858 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՈՒՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Նիդերլանդների Թագավորության «Համաշխարհային օգնության ցանց» (Global aid network) բարեգործական հասարակական
կազմակերպության կողմից, որպես աջակցություն, «ՀՀ Արագածոտնի մարզի
Ուջանի համայնքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկի
հասցեով ուղարկված բեռների (26,388 կգ ընդհանուր քաշով, 22,121 եվրոյին
համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,750 եվրո,
մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատունվարչությունում, բեռր և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի) ներմուծման
և անհատույց բաշխման ծրագիրը:
2. Ուջանի համայնքապետարանին՝ նշված բեռի համապատասխան
ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում`
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի
N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական
որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել
ամփոփ տեղեկատվություն:

հավելված
 

Արխիվ

2024

2023