Փոխվարչապետերի որոշումներ

26 Հոկտեմբերի 2021, 869 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ամերիքերս» (AmeriCares) հիմնադրամի կողմից
ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով, որպես օժանդակություն,
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և
բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային
կազմակերպության հասցեով ուղարկված դեղերի (18 տեղ՝ 1,080 արկղ, 17,501.4 կգ
ընդհանուր քաշով, 63,974.4 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ,
փոխադրման ծախսերը կազմել են 6,400 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները
կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման և բաշխման
(բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության
«Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ
առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու
բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված
բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով
սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:  

հավելված

Արխիվ

2024

2023