Փոխվարչապետերի որոշումներ

27 Հոկտեմբերի 2021, 861 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝
01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները,
անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի
2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից
իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի
մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա
համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Էֆ-Լայն Թրեյդինգ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01537351) հետ 2021 թվականի
սեպտեմբերի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով
նախատեսվում է պատճենահանման սարքի և տոների ձեռքբերում՝ 270,500 դրամի
չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գիզա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00851914) 2021 թվականի սեպտեմբերի 15-ին
կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական
աշխատանքների իրականացում՝ 22,349,600 դրամի չափով, առանց ավելացված
արժեքի հարկի: 

Արխիվ

2024

2023