Փոխվարչապետերի որոշումներ

27 Հոկտեմբերի 2021, 864 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի հանրային առողջապահության
գործակալության կողմից՝ կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման
կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության
նախարարության հասցեով ուղարկված 50,000 սրվակ «ԱստրաԶենեկա»
պատվաստանյութի ու 51,000 հատ ներարկիչի (10 տեղ, 219 կգ ընդհանուր քաշով, 45,520
եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,224.10
եվրո, 11 տեղ, 448 կգ ընդհանուր քաշով, 60,820 եվրոյին համարժեք դրամ
արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,305.87 եվրո, մաքսային
ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝
նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո
մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003
թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը
բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով
ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023