Փոխվարչապետերի որոշումներ

27 Հոկտեմբերի 2021, 889 - Ա

ՀԱՄԼԵՏ ԲԱՏԻԿՅԱՆԻՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի
14-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով
և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝
1. Պորտուգալիայի ներդրումների և առևտրի խթանման գործակալության
հրավերով Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավար Համլետ
Բատիկյանին 2021 թվականի նոյեմբերի 1-5-ը ներառյալ գործուղել
Պորտուգալիայի Հանրապետություն (Լիսաբոն)՝ տեղում երկու երկրների միջև
առևտրատնտեսական կապերը զարգացնելու և գործարար համագործակցություն
հաստատելու հնարավորությունները քննարկելու, ինչպես նաև «Web Summit»
միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերն
իրականացվելու են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի
միջոցներով:
3. Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավար Համլետ
Բատիկյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին ներկայացնել Պորտուգալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023