Փոխվարչապետերի որոշումներ

9 Նոյեմբերի 2021, 904 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 -Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Նոր գինդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00801756) 2021 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հատակների ծածկույթի և արտաքին պատերի ներկման աշխատանքների իրականացում՝ 2,153,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էֆ-Լայն Թրեյդինգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01537351) 2021 թվականի հոկտեմբերի 21 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պատճենահանման սարքի և տոների ձեռքբերում՝ 811,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023