Փոխվարչապետերի որոշումներ

9 Նոյեմբերի 2018, 297 - Ա

«ՆԱԶՔՈՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Լոտրիջ ֆեմըլի» հիմնադրամի կողմից, որպես օժանդակություն, «Նազքոմ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (35 տեղ, 7,862 կգ ընդհանուր քաշով, 4,519 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմում են 6,795 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման (համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. «Նազքոմ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հավելված

Արխիվ

2024

2023