Փոխվարչապետերի որոշումներ

10 Նոյեմբերի 2021, 907 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,160,001,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Առանձնատների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Լիվարդ Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08910599) 2021 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված N ԱՀ/Բ-29/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 1, 2, 3, 4 և 5 առանձնատների շինարարական աշխատանքների իրականացում՝ 116,000,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Լիվարդ Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08910599) 2021 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված N ԱՀ/Բ-30/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 6, 7, 8, 9 և 10 առանձնատների շինարարական աշխատանքների իրականացում՝ 116,000,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Լիվարդ Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08910599) 2021 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված N ԱՀ/Բ-31/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 11, 12, 13, 14 և 15 առանձնատների շինարարական աշխատանքների իրականացում՝ 116,000,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Լիվարդ Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08910599) 2021 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված N ԱՀ/Բ-32/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 16, 17, 18, 19 և 20 առանձնատների շինարարական աշխատանքների իրականացում՝ 116,000,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Լիվարդ Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08910599) 2021 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված N ԱՀ/Բ-33/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 21-ից մինչև 30-ը ներառյալ առանձնատների շինարարական աշխատանքների իրականացում՝ 232,000,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Լիվարդ Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08910599) 2021 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված N ԱՀ/Բ-34/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 31-ից մինչև 40-ը ներառյալ առանձնատների շինարարական աշխատանքների իրականացում՝ 232,000,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Լիվարդ Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08910599) 2021 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված N ԱՀ/Բ-35/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 41-ից մինչև 50-ը ներառյալ առանձնատների շինարարական աշխատանքների իրականացում՝ 232,000,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023